60-ամյա տղամարդը կալանավորվել է իր տիկնոջ 85-ամյա տատիկին բռնաբարելու համար
copy image url

60-ամյա տղամարդը կալանավորվել է իր տիկնոջ 85-ամյա տատիկին բռնաբարելու համար

Արտաքին 2 տարի առաջ - 18:16 05-06-2022
Հնդկաստանում ոստիկանությունը ձերբակալել է տեղի 60-ամյա բնակչի, որը կասկածվում է 85-ամյա կնոջ բռնաբարության մեջ։ Այս մասին հաղորդում է Hindustan Times-ը։

Դեպքը տեղի է ունեցել 2022 թվականի մայիսին։ Քննիչների վարկածով՝ տղամարդը բռնության է ենթարկել իր տիկնոջ տատիկին նրա սեփական տանը։ Կնոջ խոսքով, տղամարդը հանցագործությունը կատարել է մի քանի անգամ։

«Կինը դեպքի մասին պատմել է տեղի սոցիալական օգնականին, որն էլ իր հերթին տեղեկացրել է շահագրգիռ մյուս մարմիններին և մեզ»,- հայտնել են ոստիկանությունից։

Գերատեսչությունը հաղորդել է, որ տղամարդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել բռնաբարության հոդվածով։

Ամենից շատ դիտված