Շարունակվում են «Դիմադրություն» շարժման բողոքի ու անհնազանդության ակցիաներն ու հանրահավաքները։
Այս պահին Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունենում « Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի և այլ փաստաբանների մամուլի ասուլիսը ոստիկանության երեկվա գործողությունների մասին։
Ասուլիսի ընթացքում փաստաբան Մանուշ Եսայանը մանրամասներ է ներկայացրել երեկվա կատարվածից․
«Ոստիկանության Արաբկիրի վարչություն հասել եմ մոտավորապես ժամը 10-ին, արդեն բերման ենթարկվածները սենյակներում էին, թվով 9 հոգի էին բերման ենթարկված։ Որպեսզի հասկանաք՝ ինչ է տեղի ունեցել, ասեմ, որ 9 հոգուց 4-ը ունեին լուրջ մարմանական վնասվածքներ, իսկ 3-ին մարմնական վնասվածքների փաստով տեղափոխել էին հիվանդանոց, որովհետև ունեին կոտրածքներ։
Այս ամենը տեսնելուց հետո հասկանալի է, որ համաչափ ուժի կիրառությունը և ընդհանրապես բերման ենթարկելու ինստիտուտը Հայաստանում մեռել է։
Շատ տարօրինակ միգուցե հնչի, բայց նաև այն քաղաքացիների հանդեպ, ովքեր տեղափոխվել էին հնվանդանոց այդպիսի վնասվածքներով, նրանց հանդեպ որոշում է կայացվել ձերբակալման վերաբերյալ։ Այսինքն՝ մեր իրավապահ համակարգը հաշվի չի առել այն հանգամանքը, որ քաղաքացիները, ովքեր տեղափոխվել են հիվանդանոց, ունեն լուրջ վնասվածքներ, անգամ այդ փաստը հաշվի չի առնվել»։
Մանրամասները՝ տեսանյութում