Օրեր առաջ կառավարության շենքի մոտ մի խումբ ավտոներկրողներ բողոքի ցույց էին անում՝ դժգոհելով ԱԺ-ում՝ նոյեմբերի 16-ին ընդունված «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունից։ Ավտոներկրողների խոսքով՝սահմանված ավտոմեքենայի իրացումից վճարվելիք հարկերն ու մաքսերը չափազանց են իրենց նման գործարարների համար։
Oragir.News-ը եղել է Երևանի ավտոշուկայում, զրուցել ավտոներկրողների հետ։
« Մարդիկ մեռել են, պրոստը թաղող չկա, իսկական մեռելնոցա»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասում է քաղաքացիներից մեկը՝ դժգոհելով օրենք գրողներից։
«Պրոստը կաբինետներում նստելով ու օրենք գրելով չի, դու պիտի նաև մարդուն հնարավորություն տաս՝ գումար աշխատելու, որ քո հարկը կարողանա վճարել»,-իրար հերթ չտալով բողոքում են ավտոշուկայում ավտոմեքենաներ ներկրողները։
Պարզվում է մեքենաների մեծ մասը բերված է իրավաբանական անձով, դրա համար էլ ոչ ոք չի կարողանում վաճառել, իսկ այն մեքենաները, որոնք բերվել են ֆիզիկական անձով, միայն դա է հնարավոր վաճառել հարմար գներով։ Իսկ ընդամենը մի քանի տարի առաջ, Երևանի ամենամեծ ավտոշուկայում ասեղ գցելու տեղ չկար։ Ասում են՝ եթե էսպես մի ամիս էլ գնաց, կտեսնեք, թե ինչ քաոս է տիրելու՝ հատկապես նրանց համար, ովքեր մեքենաները ներ են կրել իրավաբանական անձով։
Ասում են` իշխանությունները եթե ամիսների ընթացքում դարձել են միլիոնատեր, պետք չէ օրվա հաց աշխատող ավտոներկրողին չափեն իրենց արշինով։
«Ինչքան էլ ներկրողները ջանում են բերել քիչ խնդիրներով մեքենաներ, միևնույն է, երբ մի շարք ՝ լաբորատոր, ավտոմատ ստուգումներ են կատարում, խնդիրներ են բացվում»,- մեզ հետ զրույցում հավանական տեսակետ հայտնեց ավտոներկրողներից մեկը, ում կարծիքով պատճառն այն է, որ հայերը տարան ռուսներին վրաստանի տեղը սովորեցրեցին։
«Հայերը տարան ռուսներին Վրաստանի տեղը սովորեցրեցին։ Կարամ նաև անուններով նշեմ, թե ինչպես հայերը Վրաստանում օֆիս բացեցին, մեզ էլ թողեցին այսպես սոված նստած»։