Ինչու լրատվամիջոցներին չի հաջողվում հանրահավաքների ժամանակ դրոններ օդ բարձրացնել․ Հրապարակ
copy image url

Ինչու լրատվամիջոցներին չի հաջողվում հանրահավաքների ժամանակ դրոններ օդ բարձրացնել․ Հրապարակ

Մամուլ 2 տարի առաջ - 08:19 04-06-2022
«Հրապարակ» թերթը գրում է.

«Տեւական ժամանակ է՝ լրատվամիջոցներին չի հաջողվում ընդդիմության հանրահավաքների եւ երթերի ժամանակ դրոններ՝ նկարահանող սարքեր օդ բարձրացնել եւ ցույց տալ մասնակիցների թիվը, քանի որ իշխանությունը խլացուցիչներ է տեղադրում տվյալ տարածքում հսկողություն իրականացնող ոստիկանական մեքենաներում։ Դրանք աշխատում են այսպես․ կառավարումից զրկում են սարքը, եւ դրոնները 10-15 մետր օդ բարձրանալով՝ վայր են ընկնում։
Միայն իշխանական շրջանակներն են կարողանում բարձրից նկարահանել ընդդիմադիրների ակցիաները, քանի որ նրանց հասանելի են անվտանգության կոդերը, որով հնարավոր է շրջանցել արգելքները։ Սրանով է պայմանավորված, որ իշխանական կողմն իր ուզած պահին ու ժամին ֆիքսում է բողոքի ակցիաները եւ, որպես կանոն, նկարահանում ու հրապարակում ոչ մարդաշատ հանրավաքների լուսանկարներ։ Ի դեպ, սկզբում Հանրապետության հրապարակի տարածքում էր միայն խլացուցիչ տեղադրված, իսկ հիմա ամենուր է։ Մասնագետները ենթադրում են, որ հատուկ մեքենաներով դրանք ուղեկցում են երթը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։