Հարգելի՛ իրավապահներ, ու՞ր են խոստացված տեսանյութերը․ Ամրամ Մակինյան
copy image url

Հարգելի՛ իրավապահներ, ու՞ր են խոստացված տեսանյութերը․ Ամրամ Մակինյան

Ներքին 2 տարի առաջ - 10:54 03-06-2022
«Հարգելի իրավապահներ, ու՞ր են խոստացված տեսանյութերը… չորս օր է «քնել չկա ռեժիմով» ամբողջ ռեսուրսով փնտրում եք, չկա՞»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել փաստաբան Ամրամ Մակինյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահի եղբորորդի Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործին:

Նա հավելել է․ «Վաաայ, բա ի՞նչ եք անելու, բա չեղած բանը ո՞նց եք գտնելու, լավ բան չեղավ, ո՞վ քաշեց… բա ո՞նց եք տակից դուրս գալու, արդեն ուզում եք հիշել, չէ՞, թե ով առաջինն առաջարկեց Հայկին բռնել, թե՞ առաջարկ չէր, հրահանգ էր…ճիշտ եք անում, էդ մասը հիշողության մեջ թարմ պահեք, առաջին պատմողի նկատմամբ խրախուսական նորմ է կիրառվելու…

Մի խորհուրդ էլ ու այսօր վերջ. մատնիչների քանակն ավելացնելու կարիք չկա, անորակ են, թե ինչու՝ հարցրեք պարոն Ջհանգիրյանին, կամ ծանոթացեք Վճռաբեկ դատարանի 2019 թվականի սեպտեմբերի 18-ի ԵԿԴ/0134/01/08 որոշմանը»: