Քաղաքացիների ավտոմեքենաները հրաժարվում են վերադարձնել. Մակինյան
copy image url

Քաղաքացիների ավտոմեքենաները հրաժարվում են վերադարձնել. Մակինյան

Ներքին 2 տարի առաջ - 17:25 16-05-2022
«Ոստիկանության աշխատակիցները, հղում անելով վերադաս ղեկավարներից հրաման ստացած լինելու վրա, առանց օրինական հիմքերի, մի խումբ մարդկանց ավտոմեքենաները տեղափոխել են հատուկ պահպանվող տարածք և հրաժարվում են վերադարձնել»: Այս մասին գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը:

Նա հավելել է. «Կատարվածն առնվազն պաշտոնեական լիազորությունների չարաշահում է, որի վերաբերյալ քիչ անց կներկայացնեմ հանցագործության մասին հաղորդում, իսկ ապօրինի հրաման տված ղեկավարներին կպարզի քննիչը:
Հետգրություն. ապօրինի հրաման կատարելը քրեական պատասխանատվությունից չի ազատում»:

Ամենից շատ դիտված