Ծանրամարտ․ Ռաֆիկ Հարությունյանը՝ Եվրոպայի չեմպիոն
copy image url

Ծանրամարտ․ Ռաֆիկ Հարությունյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Սպորտ 2 տարի առաջ - 18:06 02-06-2022
Տիրանայում ընթանում է ծանրամարտի Եվրոպայի 2022 թվականի առաջնությունը։

Հայաստանի հավաքականը ստուգատեսում առաջին ոսկե մեդալն է նվաճել։ 86 կգ քաշային կարգում Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 354 կգ արդյունքով հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։ Ռաֆիկը պոկել է 160 կգ, հրել՝ 194։ Պոկում վարժությունում Հարությունյանը փոքր արծաթե մեդալ է նվաճել, իսկ հրումում՝ ոսկե։

Նույն քաշային կարգում Հայաստանը ներկայացրել է նաև Կարեն Մարգարյանը, ով երկամարտի 337 կգ (152 + 185) արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։

Տղամարդկանց պայքարում մրցահարթակ դուրս կգան նաև Անդրանիկ Կարապետյանը, Վարդան Մանուկյանը (երկուսն էլ՝ 89 կգ), Արա Աղանյանը, Դավիթ Հովհաննիսյանը (երկուսն էլ՝ 96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), Արսեն Մարտիրոսյանը (109 կգ), Վարազդատ Լալայանը և Գոռ Մինասյանը (+109 կգ):