Մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը
copy image url

Մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը

Սպորտ 2 տարի առաջ - 22:23 31-05-2022
Մայիսի 30-ին Տիրանայում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։

Պայքարն է սկսել Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի անդամ Իզաբելա Յայլյանը։ 57 կգ քաշային կարգում հայ ծանրորդուհին երկամարտի 197 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։

Հայաստանն առաջնությունում ունի 11 ներկայացուցիչ։

Հիշեցնենք՝ Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում մրցավայր է մեկնել ևս 8 ծանրորդ՝ Անդրանիկ Կարապետյանը, Վարդան Մանուկյանը (երկուսն էլ՝ 89 կգ), Արա Աղանյանը, Դավիթ Հովհաննիսյանը (երկուսն էլ՝ 96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), Արսեն Մարտիրոսյանը (109 կգ), Վարազդատ Լալայանը և Գոռ Մինասյանը (+109 կգ):

Կանանց հավաքականի կազմում էլ ևս 2 մարզուհի է ընդգրկված՝ Տաթև Հակոբյանը (76 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ):

Հունիսի 1-ին մրցահարթակ դուրս կգան 81 կգ քաշայիններ Ռաֆիկ Հարությունյանը և Կարեն Մարգարյանը:

Ամենից շատ դիտված