Մեկնարկել է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը
copy image url

Մեկնարկել է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը

Սպորտ 3 տարի առաջ - 12:21 27-08-2021

Իսլանդիայում մեկնարկել է Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը։ Մրցաշարին մասնակցում են 36 երկրների 180 շախմատիստներ, այդ թվում՝ 69 գրոսմայստեր։

Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը։

Մեր շախմատիստներից 4-ը մեկնարկային տուրում տարել են հաղթանակներ, իսկ Գաբրիել Սարգսյանն իր մրցախաղն ավարտել է ոչ-ոքի։

Մրցաշարին կմասնակցի 180 շախմատիստ:

Ամենից շատ դիտված