Լավրովը՝ Միջերկրական ծով հացահատիկով լի նավերի անարգել անցման նախապայմանի մասին
copy image url

Լավրովը՝ Միջերկրական ծով հացահատիկով լի նավերի անարգել անցման նախապայմանի մասին

Արտաքին 2 տարի առաջ - 16:39 31-05-2022
Ռուսաստանի ռազմածովային նավատորմը կապահովի ուկրաինական հացահատիկով լի նավերի անարգել անցումը, եթե Կիևը ականազերծի իր տարածքային ջրերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բահրեյնի ԱԳ նախարար Աբդել Լատիֆ բեն Ռաշեդ ալ Զայանիի հետ բանակցությունների արդյունքներով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Եթե ականազերծման խնդիրը լուծվի, իսկ մենք երկար շաբաթներ հրավիրում ենք այս առիթով հուզված մեր արևմտյան գործընկերների ուշադրությունը, ապա բաց ծովում ՌԴ ռազմածովային ուժերը կապահովեն այդ նավերի անարգել անցումը Միջերկրական ծով, իսկ հետո դեպի նշանակման կետեր», - ասել է Լավրովը:

ՌԴ ԱԳՆ ղեկավարը հաղորդել է, որ ռուսական կողմը վաղուց երաշխավորել է այն ամենը, ինչ կախված է իրենից պարենային անվտանգության խնդիրը լուծելու համար։ Նա չի հստակեցրել, թե ինչ միջոցների մասին է խոսքը՝ մեղադրելով արևմտյան երկրներին «շատ արհեստական ​​խնդիրներ» ստեղծելու մեջ՝ կապված ռուսական նավերի համար իրենց նավահանգիստների փակման և լոգիստիկ ու ֆինանսական շղթաները ճեղքելու հետ։

Ամենից շատ դիտված