Ուկրաինական Kalush Orchestra խումբը, որն այս տարի հաղթել է «Եվրատեսիլ» երգի մրցույթում, աճուրդում 900 հազար դոլարով վաճառել է իր «բյուրեղապակյա խոսափող» մրցանակը։
Աճուրդը հեռարձակվել է YouTube-ով։ Ակցիան կազմակերպել է հեռուստահաղորդավար և հասարակական գործիչ Սերգեյ Պրիտուլայի բարեգործական հիմնադրամը։ Շահող խաղադրույքը կատարվել է ուկրաինական կրիպտոարժույթի բորսաներից մեկի կրիպտոարժույթով, նշում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Սերգեյ Պրիտուլան ավելի վաղ ասել էր, որ կազմակերպիչները հավաքված գումարով ցանկանում են գնել ուկրաինական PD-2 անօդաչուներ Ուկրաինայի զինված ուժերի համար։