ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը կընդունի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շփման առաջարկը, եթե այդպիսին լինի։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ֆրանսիական TF1 հեռուստաալիքին։
Լավրովին հարցրել են, թե արդյոք նա ակնկալում է, որ Ֆրանսիան և նախագահ Մակրոնը կմիանան Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորմանը։
Նախարարի խոսքով, դա կախված չէ Ռուսաստանի Դաշնությունից, բայց եթե Մակրոնը դիմի Պուտինին նման առաջարկով՝ այն չի մերժվի, վստահեցրել է Լավրովը։
Նա նշել է, որ Ռուսաստանը չի պարտադրում և լսում է, թե ինչպես են ԵՄ բոլոր երկրների ղեկավարները մեղադրում Ռուսաստանի Դաշնությանը ագրեսիայի մեջ և բավականին ռազմատենչ բառապաշար օգտագործում։