Իշխանական քարոզչամիջոցներն են տարածում, որ քաղբանտարկյալ կարող են լինել նաև քաղաքականությամբ զբաղվող մարդիկ. Ռ. Մելիքյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:41 29-05-2022
Ընդդիմությունը շարունակում է ավանդույթ դարձած հանրային քննարկումները։ Քաղբանտարկյալները «ժողովրդավարության բաստիոնում». օրենք և ամենաթողություն թեմայով քննարկումն է այժմ Ֆրանսիայի հրապարակում՝ որի համակարգողն է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Մելիքյանի խոսքով, հյուրերն այն մարդիկ են, ովքեր մասնագիտությամբ փաստաբան են և անձամբ աշխատում են քաղբանտարկյալների հետ։

«Մենք պետք է գիտակցենք, որ քաղբանտարկյալների մասին մեզանում կա սխալ պատկերացում։ Իշխանական քարոզչամիջոցներն են նաև տարածում, որ քաղբանտարկյալ կարող են լինել նաև քաղաքականությամբ զբաղվող մարդիկ։ Մի՛ զբաղվեք քաղաքականությամբ, և այդ վտանգներից դուրս կմնաք։ Դա այդպես չէ։ Բազմաթիվ հանրային մարդիկ են հիմա քաղաքական դրդապատճառներով կանչվում պատասխանատվության, և երկրորդ՝ որևէ տեղ նշված չէ, որ անձը պետք է լինի քաղաքական գործիչ, հանրային անձ։ Խնդիրն անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու, անազատությունից զրկելու դրդապատճառն է, որ պետք է լինի քաղաքական, այլ ոչ թե անձի գործունեությունը»։

Մանրամասն՝ տեսանյութում։


Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում