Քաղբանտարկյալ Միկա Բադալյանը տեղափոխվել է հիվանդանոց՝ նախաինսուլտային վիճակով․ Ռուբեն Մելիքյան
copy image url

Քաղբանտարկյալ Միկա Բադալյանը տեղափոխվել է հիվանդանոց՝ նախաինսուլտային վիճակով․ Ռուբեն Մելիքյան

Ներքին 2 տարի առաջ - 16:14 22-07-2022
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ քաղբանտարկյալ Միքայել Բադալյանը տեղափոխվել է հիվանդանոց՝ նախաինսուլտային վիճակով։

Նա գրում է․ «Միկան և Արմենը մոտ ընկերներ էին։ Պատկերացնում եմ Միկայի ապրումները…»։

Հայտարարություն է տարածել նաև Ազատագրում շարժման ղեկավար Միկա Բադալյանի փաստաբանական խումբը։ «Միքայել Բադալյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է /ներքին արյունահոսություն, նախաինսուլտային վիճակ/, այժմ արդեն նրան տեղափոխում են Հանրապետական հիվանդանոց: Տեղում արդեն բժիշկների հետ զրուցելուց հետո կներկայացնենք մանրամասները»,- նշել են նրանք։

Պաշտպանության կողմը միջնորդություն է պատրաստում ներկայացնել՝ Միքայել Բադալյանին կալանքից անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ։ «Դատարանին կոչ եմ անում թույլ չտալ ուշացված արդարադատություն», - գրում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ Միկա Բադալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 259-րդ հոդվածի հատկանիշներով՝ ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը։ Հուլիսի 18-ին Բադալյանի կալանքի ժամկետը երկարացվել է 20 օրով: