Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հատուկ կարիքներ ունեցող մի քանի երեխաներ մարզից գալիս են Երևան՝ Ջրաշխարհ այցելելու նպատակով, սակայն նրանց ուղեկցողների պնդմամբ՝ Ջրաշխարհի ադմինիստրացիան հրաժարվում է նրանց ընդունել։ Հայոց ֆեյսբուքաց աշխարհում սկսում է աղմուկ-աղաղակ։ Ջրաշխարհին դատափետում ու խարազանում են բոլորը, ով հավես է ունենում։ Հիմնականում՝ «քաղաքականությամբ չզբաղվողները»։ Հետո Ջրաշխարհից պարզաբանում են, որ իրենք երեխաներին չեն մերժել, ավելին՝ առաջարկել են նրանց սպասարկել անվճար, սակայն դա ոչ ոք կարծես չի նկատում։
Իսկ երեկոյան «քաղաքականությամբ զբաղվող» մի բացառիկ անձնավորություն Ստեփանակերտում ինքնահարցազրույց է տալիս ու նեղսրտում, թե ամեն ինչ արել է՝ «Արցախ» գոռացել է, միտինգներ կազմակերպել է, նստացույցի նստել է, բայց դա ոչ ոքի վեջը չի։ Նեղսրտում է ու գնում տուն։
Եվ մենք բոլորս էլ գնում ենք մե՛ր տներով՝ բացառությամբ նրանց, ում գերագույն դավաճանը զրկել է տուն ու տեղից»։