Խերսոնի և Զապորոժիեի մարզերի բնակիչներին ՌԴ քաղաքացիություն կտրվի պարզեցված ընթացակարգով
copy image url

Խերսոնի և Զապորոժիեի մարզերի բնակիչներին ՌԴ քաղաքացիություն կտրվի պարզեցված ընթացակարգով

Արտաքին 2 տարի առաջ - 16:57 25-05-2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի Խերսոնի և Զապորոժիեի մարզերի բնակիչներին ՌԴ քաղաքացիություն տրամադրելու ընթացակարգի պարզեցման մասին։ Փաստաթուղթը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։

Նոր հրամանագրով փաստաթղթի տեքստում կատարվում է լրացում, որով 2019 թվականի ապրիլին ՌԴ իշխանությունները Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների բնակիչների համար պարզեցրել են ՌԴ քաղաքացիության ստացումը։ Մասնավորապես, նախատեսվում է, որ այդ տարածքների բնակիչներից քաղաքացիություն ստանալու դիմումները պետք է քննարկվեն երեք ամսից ոչ ավելի։

Փոփոխությունները մտել են ուժի մեջ: