Տղամարդը 50 հազար դոլարով առանձնատուն է կառուցել իր 10 շների համար
copy image url

Տղամարդը 50 հազար դոլարով առանձնատուն է կառուցել իր 10 շների համար

Ավելին 2 տարի առաջ - 21:37 24-05-2022
Չինաստանի բնակիչը 50 հազար դոլար է ծախսել իր 10 շների համար առանձնատուն կառուցելու համար, գրում է Oddity Central-ը։ Տանը ընտանի կենդանիներն ունեն օդորակիչ, մորթու չորանոց և նույնիսկ վերելակ։

Չժոու անունով տղամարդու խոսքով՝ առանձնատունը կառուցելու համար իրենից պահանջվել է երեք տարի: Սկզբում չինացին ցանկանում էր ավելի համեստ պայմաններ ստեղծել ընտանի կենդանիների կյանքի համար, սակայն սոցցանցերի օգտատերերը նրան անընդհատ ասում էին, թե էլ ինչ կարելի է ավելացնել նախագծին։ Այսպիսով, շան տանը հայտնվել են հեռուստացույց, վերելակ և այլ հարմարություններ։

Բացի այդ, շների տրամադրության տակ կա անձնական զվարճանքի այգի՝ բազմաթիվ բլուրներով, լողավազան, դիտակե և կինոպրոյեկտոր։ Չժոուի կառուցած առանձնատունը դարձել է չինական սոցցանցերի թրենդային թեման՝ մարդկանց բաժանելով երկու ճամբարի։

Ոմանք գովում էին Չժոուին տնային կենդանիների հանդեպ նման սիրո համար, իսկ ոմանք, ընդհակառակը, քննադատում էին նրան՝ ասելով, որ նա ծնվել է հարուստ ընտանիքում և փող է ծախսում անպետք բաների վրա։ Սակայն չինացին քննադատներին բացատրել է, որ ինքն է իր կարողությունը վաստակել։

«Ես թանկարժեք պայուսակներ կամ հագուստ չեմ գնում, ես փող եմ ծախսում իմ շների վրա», - ավելացրել է տղամարդը:

Ֆոտոշարք