Սա այն վտանգավոր ձևակերպումն է, որի դեմ համառորեն պայքարում էինք․ ադրբեջանագետ
copy image url

Սա այն վտանգավոր ձևակերպումն է, որի դեմ համառորեն պայքարում էինք․ ադրբեջանագետ

Ներքին 2 տարի առաջ - 11:38 23-05-2022
Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հակոբյանը, մեջբերելով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի տարածած հայտարարությունը Բրյուսելի եռակողմ հանդիպումից հետո, գրում է․

«Այս բոլոր կետերի մեջ ինձ համար ամենից վտանգավորը «Խաղաղության պայմանագիր» կոչվածի տակ տեղ գտած դրույթն է՝ «անհրաժեշտ է հասցեագրել Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցը»: Սա այն վտանգավոր ձևակերպումն է, որի դեմ համառորեն պայքարում էինք, սրա փոխարեն, եթե տարվեր նորմալ դիվանագիտական աշխատանք կլիներ հետևյալ ձևակերպումը՝ «անհրաժեշտ է շարունակել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի ներքո ԼՂ հակամարտության հետագա համապարփակ կարգավորման հարցը՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա»: Բայց ցավոք, ՀՀ կառավարությունն ու նրա ղեկավարը հերթական վտանգավոր հետքայլն արեցին՝ այս անգամ հրաժարվելով ազգերի ինքնորոշման իրավունքից և, փաստացի, երեկվա հանդիպումից հետ տեղ գտած ձևակերպումից կարելի է ենթադրել, որ ՀՀ–ն իր միջազգային գործընկերների մոտ խոսում է, որ պատրաստ է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում՝ անվտանգային երաշխիքների դիմաց: Եթե դա այդպես է, ապա նման քաղաքականության հետևանքները լինելու են կործանարար մեր ողջ պետության համար, քանի որ նրանք հարվածում են պետության գլխավոր հիմնասյուներից մեկին՝ Արցախի գոյությանն առհասարակ»: