Պարեկները փակել են Ծովակալ Իսակով պողոտան՝ խոչընդոտելով ընդդիմության երթը

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 09:23 23-05-2022
Ընդդիմությունը շարունակում է բողոքի ակցիաները։ Նրանք առավոտյան՝ ժամը 08:00-ից, Երևանի վեց ուղղություններից դրոշներով մեկնարկել են ավտոերթը։

Սակայն Ծովակալ Իսակով պողոտայի Գայի պոստ կոչվող հատվածում ոստիկանական մեքենաները այժմ թույլ չեն տալիս, որ ակցիայի մասնակիցները շարժվեն առաջ։

Այնտեղ է նաև «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։ Վերջինս փորձում է բանակցել պարեկների հետ։

Մանրամասն՝ տեսանյութում։