53-ամյա դերասան Մայքլ Շինը երրորդ անգամ է հայր դարձել
copy image url

53-ամյա դերասան Մայքլ Շինը երրորդ անգամ է հայր դարձել

Ավելին 2 տարի առաջ - 16:58 21-05-2022
53-ամյա ուելսցի դերասան Մայքլ Շինը երրորդ անգամ հայր է դարձել։ Այս մասին պատմել է նրա 28-ամյա սիրելի Աննա Լունդբերգը և սոցցանցերում հրապարակել է երեխայի հետ լուսանկար՝ ցույց տալով միայն նրա ձեռքը։

«Եվ այսպես…Իսկ այնտեղ ևս մեկ կապիկ թռավ մահճակալի վրա, 19.05.2022»,- գրել է դերասանուհին։

Դերասանուհու հղիության մասին հայտնի է դարձել միայն 2022 թվականի մարտին, երբ Աննա Լունդբերգն իր անձնական բլոգում հրապարակեց կլորացած փորիկով լուսանկար։ Երեխայի սեռն այդ ժամանակ զույգը չբացահայտեց, և այժմ էլ նրանք այդ մասին չեն հաղորդել։

Մայքլ Շինը 1995 թվականից մինչև 2003 թվականները հանդիպել է դերասանուհի Քեյթ Բեքինսեյլի հետ, ով 1999 թվականի հունվարի վերջին նրան պարգևել է դուստր՝ Լիլի Մոյին: 2019 թվականին դերասանը սիրավեպ է սկսել իր գործընկերուհի Աննա Լունդբերգի հետ, իսկ նույն թվականի սեպտեմբերին լույս աշխարհ է եկել նրանց դուստրը, որին անվանել են Լիրա։