Պավել Պրիլուչնին և Զեփյուռ Բրուտյանը գաղտնի ամուսնացել են
copy image url

Պավել Պրիլուչնին և Զեփյուռ Բրուտյանը գաղտնի ամուսնացել են

Ավելին 2 տարի առաջ - 11:51 21-05-2022
Դերասան Պավել Պրիլուչնին գաղտնի ամուսնացել է «Վանդակում» սերիալի իր գործընկեր Զեփյուռ Բրուտյանի հետ, գրում է StarHit-ը։
«Ասում են, թե իբր սիրահարներն օրինականացրել են հարաբերությունները մայիսի 12-ին մայրաքաղաքի ՔԱԿԳ-երից մեկում։ Որպես ապացույց բերվում են նաև համապատասխան փաստաթղթերը, սակայն որոշ օգտատերեր չեն հավատում այս տեղեկատվությանը՝ համարելով, որ այս ամենը պարզապես PR է»,- ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է նաև, որ դերասանները միասին հանգստի են մեկնել արտերկիր։
Զույգը չի մեկնաբանում հարսանիքի մասին լուրերը, սակայն ակտիվորեն կիսվում է հանգստից իրենց լուսանկարներով։
Օրեր առաջ Պրիլուչնին Instagram-ում Բրուտյանի հետ օդանավից համատեղ կադր էր հրապարակել, որը թեժացրեց նոր սիրավեպի մասին խոսակցությունները։

«Ով լավ աշխատել է, արժանի է հանգստի։ Մենք շուտ կվերադառանք»,- գրել է արտիստը։
Բաժանորդները ենթադրել են, որ աստղերը ռոմանտիկ հարաբերությունների մեջ են։ Նաև որոշ օգտատերեր ենթադրել են, որ Բրուտյանը արտաքին նմանություն ունի Պրիլուչնիի նախկին կնոջ՝ Ագաթա Մուցենիեցեի հետ։

Ամենից շատ դիտված