Արքայադուստր Դիանան ամուսնացել է կրունկի վրա գաղտնի մակագրությամբ կոշիկներով
copy image url

Արքայադուստր Դիանան ամուսնացել է կրունկի վրա գաղտնի մակագրությամբ կոշիկներով

Ավելին 3 տարի առաջ - 21:42 29-07-2021

Դիանա Սփենսերի և արքայազն Չարլզի հարսանիքին հարսնացուի կոշիկները զարդարված են եղել գաղտնի ռոմանտիկ մակագրությամբ: Այս մասին Daily Mail-ին պատմել է կոշիկների ստեղծող, դիզայներ Քլայվ Շիլթոնը:

Դիանայի ատլասե կոշիկները զարդարված էին 542 փայլերով և 132 մարգարիտով, դրանց քթերին ժանյակավոր սրտեր էին ամրացված: Կրունկի վրա ևս երկու սիրտ էր նկարված, որոնց երկու կողմերից դիզայները գրել էր սիրահարների անվան սկզբնատառերը`«C» և «D»:

«Նա շատ ամաչկոտ, քաղցրիկ աղջիկ էր՝ ժպտացող աչքերով», - Դիանային նկարագրել է Շիլթոնը:

Նա նշել է, որ Ուելսի ապագա արքայադստեր հիմնական մտահոգությունը Չարլզից բարձրահասակ չլինելն էր: Այդ պատճառով էլ ցածր կրունկներով կոշիկներ էին ընտրել:

Դիանան բարձրահասակ էր՝ 178 սմ։ Շիլթոնը անպատասխան է թողել սակայն Դիանայի ոտքի չափսի մասին լրագրողի հարցը:

Ամենից շատ դիտված