Գվեն Սթեֆանին գաղտնի ամուսնացել է
copy image url

Գվեն Սթեֆանին գաղտնի ամուսնացել է

Ավելին 3 տարի առաջ - 20:38 05-07-2021

Ամերիկացի սիրված երգչուհի Գվեն Սթեֆանին ամուսնացել է: Գվենը դարձել է իր գործընկերոջ՝ քանթրի երաժիշտ Բլեյք Շելթոնի կինը: Ըստ Page Six- ի՝ գաղտնի հարսանիքը տեղի է ունեցել հուլիսի 3-ին:

Արտիստների հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել նրանց մերձավորների՝ հարազատների ու ընկերների նեղ շրջանակում:

Նշվում է, որ 51-ամյա երգչուհին ու 45-ամյա արտիստը հայտարարել էին իրենց նշանադրության մասին անցյալ տարի:

Հայտնի է, որ Բլեյք Շելթոնի և Գվեն Սթեֆանիի հարաբերությունները շարունակվել են վեց տարի: Չնայած այն հանգամանքին, որ նրանք չէին թաքցնում հարաբերությունները, հարսանիքն ամեն դեպքում որոշել են գաղտնի անցկացնել:

Լրատվամիջոցները գրում են, որ արարողությունը ջերմ է եղել և տեղի է ունեցել քանթրի երգչի Օկլահոմայում գտնվող ագարակում: Նորապսակները պսակադրվել են մատուռում, որն արտիստը կառուցել էր հատուկ այս իրադարձության համար:

Ամենից շատ դիտված