ԼԺՀ-ի «ազատագրումը» մոտենում է ավարտին. Շոյգու
copy image url

ԼԺՀ-ի «ազատագրումը» մոտենում է ավարտին. Շոյգու

Արտաքին 2 տարի առաջ - 15:19 20-05-2022
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն պաշտպանության նախարարության կոլեգիայում հանդես է եկել Ուկրաինայի հետ պատերազմի ընթացքի և ՆԱՏՕ-ի ընդլայնման վերաբերյալ հայտարարություններով։

Ռուսական բանակը ինքնահռչակ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի կազմավորումների հետ շարունակում է ընդլայնել վերահսկողությունը Դոնբասի տարածքների նկատմամբ։ «Մոտենում է ավարտին Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ինքնահռչակ-BBC) ազատագրումը»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարը:

Նրա խոսքով, ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի ծրագրերի ֆոնին Ռուսաստանը Արևմտյան ռազմական օկրուգում կստեղծի 12 զորամասեր և ստորաբաժանումներ:

Ընդհանուր առմամբ, Շոյգուի կարծիքով, Ռուսաստանի արևմտյան սահմանների մոտ աճում են «ռազմական սպառնալիքները»:

Ինչպես նշել է ՌԴ պաշտպանության նախարարը, ռուս զինվորականներն ամեն ինչ անում են, որպեսզի թույլ չտան, որ Ուկրաինայում և Դոնբասում խաղաղ բնակիչներ մահանան: Ներխուժման սկզբից ի վեր Ռուսաստան է տարհանվել ավելի քան 1,3 միլիոն մարդ:

Շոյգուի խոսքով, ռուսական բանակը շուտով կստանա ռազմավարական անօդաչուներ, ինչը, նրա կարծիքով, կխնայի անձնակազմը և կնվազեցնի զինամթերքի ծախսումը:

Ամենից շատ դիտված