«Ազովստալի» մարտիկները տեղափոխվել են Ռոստովի և Տագանրոգի քննչական մեկուսարան. ԶԼՄ-ներ
copy image url

 «Ազովստալի» մարտիկները տեղափոխվել են Ռոստովի և Տագանրոգի քննչական մեկուսարան. ԶԼՄ-ներ

Արտաքին 2 տարի առաջ - 22:32 18-05-2022
Ռուսական Don24 հրատարակությունը գրում է, որ «Ազովստալի» գերեվարված մարտիկները տեղավորվել են Դոնի Ռոստովի քննչական մեկուսարանում։ Հրապարակումը հղում է կատարում RT-ի լրագրող Վալենտին Գորշենինին, որը, իբր, ավտոշարասյան հետ ուղեկցել է ուկրաինացի զինվորականներին։

Ռոստովյան 161.ru հրատարակությունը, վկայակոչելով իրավապահ մարմինների անանուն աղբյուրը, նշում է, որ «Ազովստալի» 89 պաշտպանի տեղափոխել են Տագանրոգ։

Ըստ աղբյուրի՝ նրանց մի մասը կմնա տարածաշրջանում, մի մասին կտանեն Տագանրոգից. «Նրանք այժմ կարևոր օբյեկտ են [փոխանակման] համար»։

Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտպանության նախարարությունները պաշտոնապես չեն հաստատել այս տեղեկությունը։

Ամենից շատ դիտված