Վրացական կողմը բողոք է արտահայտել «Եվրատեսիլ 2022»-ի կազմակերպիչներին՝ կապված հօգուտ Ուկրաինայի ազգային ժյուրիի քվեարկության արդյունքների փոփոխման հետ։
«Եվրոպական հեռարձակողների միությունում ներկայումս հետաքննություն է տարվում: Սպասում ենք արդյունքներին»,- ասվում է Վրաստանի հանրային հեռարձակողի հայտարարության մեջ։
«Եվրատեսիլ 2022»-ում Վրաստանի ազգային ժյուրին ուկրաինական խմբին տվել է ամենաբարձր գնահատականը՝ 12 միավոր, սակայն եթերում մրցույթի կազմակերպիչները հայտնել են «6» թիվը, գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։
Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) հայտարարել է, որ վեց երկրներում, այդ թվում՝ Վրաստանում, «բացահայտվել են քվեարկության որոշակի սխալ սխեմաներ»: Այդ իսկ պատճառով ազգային ժյուրիի քվեարկության արդյունքները ճանաչվել են կասկածելի և փոխարինվել «ընդհանրացված արդյունքով»։