Թուրքիան դեմ չէ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, սակայն առաջ է քաշում իր պայմանները
copy image url

Թուրքիան դեմ չէ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, սակայն առաջ է քաշում իր պայմանները

Արտաքին 2 տարի առաջ - 23:46 15-05-2022
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան դեմ չի լինի Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, սակայն նշել է այն պահանջները, որոնք երկու երկրները պետք է կատարեն դաշինքին միանալու համար։

«Այստեղ պետք է անվտանգության երաշխիքներ լինեն: Նրանք [Շվեդիան և Ֆինլանդիան] պետք է դադարեցնեն ահաբեկչական կազմակերպություններին աջակցելը», - Բեռլինում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպումից հետո լրագրողներին ասել է Չավուշօղլուն:
Նա նաև հավելել է, որ Շվեդիան և Ֆինլանդիան պետք է հանեն պաշտպանական ոլորտի որոշ ապրանքների Թուրքիա արտահանման արգելքը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ չի ողջունում Շվեդիայի և Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ, քանի որ այդ երկրները հյուրընկալել են «ահաբեկիչների»՝ կապված Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ (Թուրքիայում, ԵՄ-ում և Միացյալ Նահանգներում ահաբեկչական կազմակերպություն է համարվում):