Լատվիան արգելել է ևս 102 ռուսաստանցու մուտքը
copy image url

Լատվիան արգելել է ևս 102 ռուսաստանցու մուտքը

Արտաքին 2 տարի առաջ - 19:43 14-05-2022
Լատվիայի արտաքին գործերի նախարարությունն ընդլայնել է Ռուսաստանից անցանկալի անձանց ցուցակը՝ դրանում ավելացնելով 102 մարդ։ Նրանց մուտքը երկիր արգելված է անորոշ ժամկետով։ Հիմնականում ցուցակում են մշակույթի գործիչները։

Լատվիայի արտաքին գործերի նախարարի որոշման մեջ նշվում է, որ ցուցակում հայտնված անձինք «ակտիվ աջակցություն են հայտնել Ռուսաստանի նախագահի՝ Ուկրաինա ներխուժելու որոշմանը և միանշանակ արդարացրել ռուսական ագրեսիան այս երկրում»։

Ի թիվս այլոց՝ ցուցակում են դերասաններ Ալեքսանդր Պանկրատով-Չյորնին և Վլադիմիր Գոստյուխինը, ռեժիսոր Յուրի Կարան, երգահան Ալեքսանդր Շահանովը, երաժիշտ Կոնստանտին Բուբնովը։