Կանադան պատժամիջոցներ է սահմանել 22 ռուսաստանցու, այդ թվում՝ Ալինա Կաբաևայի նկատմամբ
copy image url

Կանադան պատժամիջոցներ է սահմանել 22 ռուսաստանցու, այդ թվում՝ Ալինա Կաբաևայի նկատմամբ

Արտաքին Ավելին 2 տարի առաջ - 19:33 31-05-2022
Կանադայի կառավարությունն ընդլայնել է ռուսաստանցիների ցանկը, որոնք պատժամիջոցների տակ են գտնվում Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պատճառով։

Ըստ Կանադայի կառավարության կայքի՝ ցուցակում ներառվել է ևս 22 հոգի։ Նրանց թվում են «Ազգային մեդիա խմբի» տնօրենների խորհրդի ղեկավար Ալինա Կաբաևան, ՎՏԲ-ի և «Սբերբանկի» խորհրդի անդամներ (այդ թվում՝ երեք հոգի, որոնք արդեն լքել են իրենց պաշտոնը), ինչպես նաև «Ալֆա բանկի» հիմնադիր Միխայիլ Ֆրիդմանի դուստրեր Լարիսա և Եկատերինա Ֆրիդմանները։

Ամենից շատ դիտված