Խերսոնի «նոր իշխանությունները» Պուտինին խնդրելու են մարզը միացնել ՌԴ-ին. «ՌԻԱ Նովոստի»
copy image url

Խերսոնի «նոր իշխանությունները» Պուտինին խնդրելու են մարզը միացնել ՌԴ-ին. «ՌԻԱ Նովոստի»

Արտաքին 2 տարի առաջ - 14:48 11-05-2022
Ռուս զինվորականների վերահսկողության տակ գտնվող Ուկրաինայի Խերսոնի մարզի «նոր իշխանությունները» հայտարարել են, որ մտադիր են դիմել Վլադիմիր Պուտինին տարածաշրջանը Ռուսաստանին միացնելու խնդրանքով, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հաղորդագրության մեջ մեջբերվում է ակտիվիստ Կիրիլ Ստրեմոուսովի խոսքը, որը համարվում է տարածաշրջանի նոր «ռազմական-քաղաքացիական վարչակազմի» ղեկավարի տեղակալ։

«Խերսոնի մարզի տարածքում ոչ մի ԽԺՀ չի ստեղծվի, հանրաքվեներ չեն լինի։ Սա կլինի մեկ միասնական հրամանագիր՝ հիմնված Խերսոնի մարզի ղեկավարության դիմումի վրա՝ ուղղված Ռուսաստանի Դաշնության նախագահին, և կլինի խնդրանք՝ մարզը ներառել Ռուսաստանի Դաշնության լիարժեք տարածաշրջանի մեջ»,- ասել է Ստրեմոուսովը։