ՀՀ-ն, Թուրքիան, Ղազախստանը և Չինաստանը կշահեն ՌԴ-ում զուգահեռ ներմուծումից. «ՌԻԱ Նովոստի»
copy image url

ՀՀ-ն, Թուրքիան, Ղազախստանը և Չինաստանը կշահեն ՌԴ-ում զուգահեռ ներմուծումից. «ՌԻԱ Նովոստի»

Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 14:31 14-05-2022
Ռուսաստանում զուգահեռ ներմուծման սահմանումը առավելագույն շահույթ կբերի Թուրքիային, Ղազախստանին, Չինաստանին և Հայաստանին։ Այսպիսի կարծիք է հայտնել ACRA ինքնիշխան և տարածաշրջանային վարկանիշային գործակալության խմբի ղեկավար Ելենա Անիսիմովան, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ներմուծման աճը կնպաստի ապրանքաշրջանառության աճին այն երկրների հետ, որոնց միջոցով կիրականացվի զուգահեռ ներմուծումը։ Այդպիսի ներմուծման շահառու երկրներ կարող են դառնալ Թուրքիան, Ղազախստանը, Չինաստանը, Հայաստանը»,- ենթադրում է Անիսիմովան։

Բացի դրանից, նա կարծում է, որ արտերկրում ապրանքների գնման ծավալների ավելացումը կնպաստի գնաճի տեմպի կրճատմանը և ռուբլու ամրապնդման սահմանափակմանը:
Իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում մայիսի առաջին կեսին հայտնվել է զուգահեռ ներմուծման համար նախատեսված ապրանքների ցանկը։ Ցանկում թվարկված է 96 ապրանք: Ցուցակը պատրաստել են ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության ներկայացուցիչները։

Այնուհետև արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովը չի բացառել, որ ցանկը կարող է ընդլայնվել ու նեղանալ եռամսյակը կամ երկու ամիսը մեկ։ Ամեն ինչ կախված կլինի Ռուսաստանում աշխատելու արտասահմանյան ընկերությունների որոշումներից։

Ամենից շատ դիտված