Հանրային հեռուստաընկերությունը տոտալ անբարո քարոզչություն է անում. Գեղամ Մանուկյան

Ներքին 2 տարի առաջ - 12:59 11-05-2022
Ընդդիմությունը Երևանի տարբեր փողոցներում ավտոերթ է իրականացնում։ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քաղաքի տարբեր հատվածներում իրազեկման ակցիաներ են լինելու։

«Քաղաքացիներին հավաքի մասին ազդարարվել է, և սրանք լավ առիթ են՝ քաղաքացիների հետ շփվելու համար։ Ազդանշաններով քաղաքացիները ողջունում են մեզ, որն արդեն դարձել է մեր առօրյաի մի մասը»։

Հարցին, թե արդյո՞ք մարզային այցելությունները շարունակական բնույթ կրելու են, պատասխանեց՝ այո՛։

«Հանրային հեռուստաընկերության եթերում երբ տեսա տեսանյութ, հասկացա, որ շատ դժվար ու բարդ աշխատանք ունենք անելու։ Այսպիսի տոտալ ու անբարո քարոզչություն, որն անում են, ուղղակի ահավոր է»։

Մանրամասն՝ տեսանյութում։