Որքան գումար է ծախսել Հանրային հեռուստաընկերությունը «Եվրատեսիլ 2022»-ի վրա
copy image url

Որքան գումար է ծախսել Հանրային հեռուստաընկերությունը «Եվրատեսիլ 2022»-ի վրա

Ներքին 2 տարի առաջ - 22:37 21-05-2022
Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը «Եվրատեսիլ 2022»-ի վրա շուրջ 40 հազար դոլար է ծախսել։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանի Հանրային հեռուստաընկերության մամուլի ծառայությունից։

«Հայտնում ենք, որ «Եվրատեսիլ 2022»-ին մասնակցելու նպատակով Թուրին պատվիրակություն ուղարկելու համար ծախսվել է մոտ 18 մլն դրամ, որը ներառում է ճանապարհածախսը և հյուրանոցը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ այդ ծախսերն իրականացվել են ոչ թե հեռուստաընկերության բյուջետային միջոցներով, այլ եկամուտների հաշվին:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2022»-ի եզրափակիչում Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը «Snap» երգով զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը։