Ամեն ինչ անելու ենք, որ վերականգնվի Շուշին՝ որպես հայկական բերդաքաղաք. Արսեն Գրիգորյան

Ներքին 2 տարի առաջ - 01:24 10-05-2022
Ֆրանսիայի հրապարակում այսօր՝ մայիսի 9-ին, Համախմբման անդամ, ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Արսեն Գրիգորյանը նշեց․

«Նախ ուզում եմ շնորհավորել բոլորիս եռատոնի առթիվ։ Հայրենական մեծ պատերազմում մենք հայերս մեծ և կարևոր մասնակցություն ենք ունեցել ընդհանուր պայքարի համար՝ տալով բազմահազար զոհեր։ Շնորհավորում եմ նաև Շուշիի ազատագրման տոնի առթիվ, որն այս պահին ժամանակավորապես ընդհատվել է։ Վստահեցնում եմ՝ ամեն ինչ անելու ենք, որ վերականգնվի Շուշին՝ որպես հայկական բերդաքաղաք»։

Արսեն Գրիգորյանը հավելեց, որ այսօր մենք պարտավոր ենք երդում տալ մեր ազգին ու նահատակներին, որ մենք պետք է շարունակենք մեր պայքարը։

Մանրամասն՝ տեսանյութում․