Աշխատելու ենք, որ որպեսզի Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնվի. Վլադիմիր Վարդանյան
copy image url

Աշխատելու ենք, որ որպեսզի Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնվի. Վլադիմիր Վարդանյան

Ներքին 3 տարի առաջ - 12:25 10-05-2021

ԱԺ ճեպազրույցում ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը վստահեցրեց, որ աշխատելու են, որ Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնվի:

«Մայիսի 9-ը ծանր էր, ծանր էր յուրաքանչյուրիս համար: Ծանր էր, քանի որ շատ դեպքերում մենք ըստ էության փորձում էինք վերապրել և վերաիմաստավորել տեղի ունեցածը, և միաժամանակ ուրախ էր, քանի որ մենք այդուհանդերձ մտածում ենք, որ այսօր Արցախում շարունակում են հայեր ապրել, Արցախում լսվում է հայոց լեզուն, Արցախը անկախ է, Արցախը չի գտնվում որևէ պետության վերահսկողության ներքո: Եվ մենք բոլորս աշխատելու ենք, որ որպեսզի Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնվի»,-նշել է Վարդանյանն ու հավելել, որ դա և՛ քաղաքական, և՛ ազգային նվիրական նպատակներից մեկն է: