Եվրամիությունը հրաժարվել է ծրագրերից, որոնք արգելում են եվրոպական երկրներից լցանավերով ռուսական նավթի փոխադրումը, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նման արգելքը քննարկվել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շրջանակում։ Միջոցառմանը դեմ է արտահայտվել, մասնավորապես, Հունաստանը, որի համար փոխադրումները եկամտի կարևոր աղբյուր են։
Եվս մեկ լուրջ սահմանափակող միջոց, այն է՝ արգելել եվրոպական ընկերություններին ապահովագրել Ռուսաստանից նավթի փոխադրումը, ամենայն հավանականությամբ կգործի։
Արգելող միջոցները չպետք է ազդեն Ռուսաստանի տարածքով տարանցիկ ճանապարհով Եվրոպա եկող նավթի, մասնավորապես՝ ղազախական նավթի վրա, պարզաբանում է գործակալությունը։