ԱՄՆ-ը բռնագրաված իրանական նավթը վաճառել է 26,7 մլն դոլարով
copy image url

ԱՄՆ-ը բռնագրաված իրանական նավթը վաճառել է 26,7 մլն դոլարով

Արտաքին 3 տարի առաջ - 14:43 08-12-2021

ԱՄՆ իշխանությունները ընդհանուր 26,7 մլն դոլարով վաճառել են նավթը, որ ամերիկյան նավատորմը բռնագրավել էր Իրանից Արաբական ծովում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱՄՆ արդարադատության նախարարության հաղորդմանը։

«Դատարանի որոշման համապատասխան՝ առգրավված նավթը վաճառվել է։ Ընդհանուր հասույթը կազմել է 26,7 մլն դոլար։ Այն կարող է ուղղվել ահաբեկչության զոհերի աջակցության ամերիկյան հիմնադրամին»,- հաղորդել է արդարադատության նախարարությունը:

Նշվում է, որ վաճառված նավթի ծավալը կազմել է 1,1 մլն բարել։ Նախարարությունը չի հստակեցրել, թե ԱՄՆ-ը երբ է բռնագրավել իրանական նավթով լցանավերը։ Նրանք միայն նշել են, որ այն բռնագրավվել է 4 լցանավերից, որոնք ուղևորվում էին Վենեսուելա։

Ամենից շատ դիտված