«Ավրորայի լուսաբացը» ֆիլմի միջազգային պրեմիերան տեղի կունենա ամենահայտնի ANNECY փառատոնում
copy image url

«Ավրորայի լուսաբացը» ֆիլմի միջազգային պրեմիերան տեղի կունենա ամենահայտնի ANNECY փառատոնում

Ավելին 2 տարի առաջ - 23:59 04-05-2022
Ռեժիսոր Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» վավերագրական անիմացիոն ֆիլմի միջազգային պրեմիերան տեղի կունենա անիմացիայի աշխարհի ամենահայտնի փառատոնում՝ ANNECY-ում։ «Ավրորայի լուսաբացը» ընտրվել է լիամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում։ Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։
«Յոթ երկար տարիների աշխատանքներից հետո, վերջապես աշխարհի դատին կհանձնվի Ավրորա Մարդիգանյանի հերոսական պատմությունը, որը ցեղասպանությունը վերապրելուց հետո անձնուրացորեն ընտրեց նորից վերապրել սեփական ցավը արդեն հոլիվուդյան համր ֆիլմում՝ հասկանալով, որ ֆիլմը մեծապես կնպաստի հայերի կոտորածների մասին տեղեկության տարածմանը»,- հայտնում է կինոկենտրոնը։