«Նիկոլ»  անվանելը վիրավորական է. Հրապարակ
copy image url

«Նիկոլ» անվանելը վիրավորական է. Հրապարակ

Մամուլ 2 տարի առաջ - 08:33 04-05-2022
«Հրապարակ» թերթը գրում է․
«Երեկ անհնազանդության ակցիաներից մեկի ժամանակ միջադեպ է գրանցվել մի ոստիկանի եւ ցուցարարի միջեւ։ Ցուցարարն իրեն քաշքշող ոստիկանին անվանել է «Նիկոլ», ոստիկանը վիրավորվել է ու հակադարձել․ «Նիկոլը դո՛ւ ես»։

Հիշեցնենք, որ ցուցարարները ոստիկաններին նվիրված կարգախոս ունեն՝ «ոստիկանը Նիկոլ չի», որով փորձում են ոստիկաններին իրենց կողմը գրավել։ Երեկ մեզ պատմեցին, որ նմանատիպ մի միջադեպ էլ օրեր առաջ տեղի է ունեցել Չարենցավան քաղաքում։ Տարբեր քաղաքական հայացքների տեր մի խումբ երիտասարդներ սեղանի շուրջ զրուցելիս են եղել, շոշափել են քաղաքական թեմաներ ու խոսքի մեջ իրար «Նիկոլ» են անվանել։ Դա վիճաբանության առիթ է տվել, որը վերածվել է ծեծկռտուքի։ Ու թեեւ ծեծկռտուքում հաղթող է դուրս եկել «հականիկոլական» կողմը, սակայն վերջում կողմերը հաշտվել են՝ համաձայնելով, որ միմյանց չի կարելի «Նիկոլ» անվանել՝ դա վիրավորական է։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում