Լևոն Քոչարյանը ազատ է արձակվել․ տեսանյութ

Տեսանյութ Ներքին 2 տարի առաջ - 15:38 03-05-2022

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, տեսանյութ է հրապարակել, որտեղ խոսել է իրեն բերման ենթարկելու մասին։

«Ապօրինի բերման ենթարկեցին, իբր ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելու համար: Տեսնում եք՝ ես արդեն ազատ եմ արձակվել, հիմա էլ Ֆրանսիայի հրապարակում եմ:

Շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլորին, որոնք գրեցին, աջակցեցին, մտահոգվեցին: Ամեն ինչ լավ է, այս պայքարը ենթադրում է նաեւ նման բաներ: Բոլորս պետք է պատրաստ լինեն դրան: Ուրիշ ձեւ չի լինում: Սա ուղղակի ցույց է տալիս, թե այս մարդիկ ինչքան սարսափած են, ինչքան վախեցած են: Օր օրի այս շարումն ավելի մեծ թափ է առնում: Այս ամենը շատ կարեւոր է, ա մենք անում ենք մեր երկրի, մեր ապագայի, մեր հայ մնալու համար: Այնպես որ պայքարը շարունակվում է: Կարծում եմ՝ հաջողությունը մոտ է»,-ասաց նա՝ կոչ անելով ժամը 19-ին մասնակցել Ֆրանսիայի հրապարակում կայանալիք հանրահավաքին:

Հիշեցնենք, որ այսօր Լեւոն Քոչարյանին ոստիկանները բերման են ենթարկել Բաղրամյան պողոտայից:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում