Ոստիկանների ցինիզմի մասին․ Լևոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:51 19-05-2022
«Հրազդան» մարզադաշտի մոտ ոստիկանությունը փորձել է բերման ենթարկել այն քաղաքացուն, ով բարձրացել էր ավտոբուսի վրա և ծածանում էր Հայաստանի դրոշը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը։

«Դուրները չէր եկել։ Բայց չկարողացան, մենք չթողեցինք, որ բերման ենթարկեն։ Իրենց հանգստության համար՝ մի ուրիշ տղայի բերման ենթարկեցին։ Հիմա մի ամբողջ ավտոբուս այդ տղային է տանում։ Սա սադրանք եմ որակում․ երբ հասնում էինք Հաղթանակի կամուրջի մոտ, կարմիր բերետավորների մեքենաներից եկավ, կանգնեց, ու միջից ցինիկ դեմքի արտահայտությամբ դուրս եկավ այն ոստիկանը, ով երեկ մեր ընկերներից մեկին մատերով շատ ուժեղ սեղմում էր դեմքի հատվածում։ Հեռվից ուզում էինք հասկանալ՝ ի՞նքն է, թե՞ չէ, ասում ենք՝ դո՞ւ էիր, ասում է՝ հա՛, հա՛։

Այդ տղան էլ է հիմա մեզ հետ այստեղ։ Ու մեր կողքով քայլում են, ոնց որ հատուկ, որ մեկի նյարդերը չդիմանան, գնա մի հատ խփի, մի բանով տա գլխին, ինչին ինքն իրականում արժանի է, բայց դա մենք մեզ թույլ չենք տալիս։ Մոտեցել ենք իրենց գլխավորներին, ասում ենք՝ ասեք՝ թող գնա, իր մնալը ճիշտ չէ, բացահայտ ցինիզմ է։ Ամեն կերպ փորձում են սադրել։ Երեկվա էդ ամեն ինչից հետո, տեսանյութը տարածելուց հետո, էդքան հայհոյանքներից հետո ցինիկաբար գալիս է ու ոստիկանությունը փաստորեն ցույց է տալիս, որ ողջունում են նման բաները»,- իր խոսքում նշում է Լևոն Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում