Մոտ 50 րոպե խցանումների միջով բերեցին բաժին, հետո ասացին՝ տեղ չկա․ Լևոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 10:36 17-05-2022
«Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել։ Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։ ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը, ում այսօր ոստիկանները բերման էին ենթարկել, ոստիկանական մեքենայից ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթեր է հեռարձակել։ Իր խոսքում նա նշել է․

«Մեզ բերման են ենթարկել, փորձում էին կոպիտ ձեւով, լկտի ձեւով, բայց ինչ որ է, էդ ամեն ինչի պատասխանը հետագայում կտրվի: Ինչն է հետաքրքիր, որ մեզ մոտ 8։30-ին են բերման ենթարկել, մոտ 50 րոպե խցանումների միջով բերեցին Զեյթունի բաժին, հասանք, հետո ասացին՝ տեղ չկա, մեզ հիմա տանում են Էրեբունու բաժին: Չեն էլ կարողանում էս ամեն ինչը կոորդինացնել, կազմակերպել:

Մեզ մոտ տրամադրությունը մարտական է, մենք գիտենք՝ ուր ենք գնում, այնպես որ մի՛ վախեցեք բերման ենթարկվելուց: Պայքարը շարունակում ենք, պետք չի գալ բաժին, ավելի լավ է՝ դուրս եկեք և շարունակեք այն, ինչ անում ենք»,- ասել է նա:
Միկրոավտոբուսում գտնվողները սկսեցին վանկարկել «Առանց թուրքի Հայաստան»:

Մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում