«Նախորդող օրերին Սայաթ-Նովայի պողոտայում՝ Ֆրանսիայի հրապարակի հարակից տարածքում վահանակի վրա ծածանվում էին Արցախի և Հայաստանի դրոշները։ Այս իշխանությունները հոսանքազրկել են այն, որ չկարողանան Արցախի և Հայաստանի դրոշ ծածանել»։ Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, Դիմադրության շարժման հանրահավաքի ընթացքում հայտարարեց ՀՅԴ ՀԵՄ վարչության ներկայացուցիչ Սևակ Նազարյանը:
«Սա է սրանց մակարդակը, սա է սրանց պատկերացումը։ Պահանջում ենք վերականգնել էներգամատակարարումը»,- նշեց նա։