ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, վերջերս խոսելով Ռուսաստանում առկա այնպիսի զենքերի մասին, որոնցից ոչ ոք չունի, նկատի է ունեցել խոստումնալից հիպերձայնային զենքի վերջին մշակումները։ Այս մասին իտալական Mediaset Italia հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Դա բոլորին քաջ հայտնի է։ Դեռ երեք տարի առաջ նախագահ Պուտինը Ռուսաստանի Դաշնային ժողովում իր հերթական ելույթի ժամանակ ներկայացրել էր նոր մշակումները։ Առաջին հերթին՝ հիպերձայնային»,- ասել է Լավրովը։
Ապրիլի 27-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սպառնացել էր, որ Ռուսաստանը կայծակնային հարվածով կպատասխանի, եթե որևէ մեկը միջամտի Ուկրաինայի իրավիճակին։ Բացի այդ, ռազմավարական անվտանգությանը սպառնալիքի դեպքում Մոսկվան կարող է օգտագործել «բոլոր գործիքները, որոնցով ներայում ոչ ոք չի կարող պարծենալ»։ Ռուսաստանցի զինվորականները կանխել են լայնածավալ հակամարտությունը, որը կարող էր ծավալվել ՌԴ տարածքում, բայց «արդեն այլոց սցենարներով», ասել է Պուտինը։