Ֆրանսիայի հրապարակում մեկնարկած ընդդիմության հանրահավաքին «5165 շարժման» անդամ Ավետիք Չալաբյանը նկատեց, որ մարդիկ Ազատության հրապարակում շատանում են.
«Հույս է ներշնչում նաև այն, որ այստեղ տարբեր տեսակի մարդիկ տարբեր քաղաքական և հասարակական հարթակներից են հավաքվել: Սովորական պայմաններում այս մարդիկ իրար հետ կմրցակցեին անգամ, բայց հիմա դրա ժամանակը չէ, այն պահն է, որ հարկավոր է վճռական համախմբվել մեր պետությունը պաշտպանելու հրամայականի շուրջ: Սովորաբար նույնիսկ տատանվող մարդիկ, երբ տեսնում են նման համախմբումը, սկսում են ակտիվանակ և միանալ: Համոզված եմ՝ վաղն է՛լ ավելի շատ մարդիկ կլինեն փողոցներում»:
Մանրամասները՝ տեսանյութում