Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանի տարածած հայտարարությանն ի պատասխան՝ քաղաքագետ Ստեփան Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Մարդու իրավունքների պաշտպանը բարոյախրատական գործունեությամբ է որոշել զբաղվել, քաղաքական մոտիվացիաներով։
Բարոյականությունը, ինչպես նաեւ նամուսն ու աբուռը, անհատական հասկացություններ են ու յուրաքանչյուրը, ըստ իր խղճի, ունի իր ուրույն պատկերացումները, իսկ Իրավունքը կոնկրետ նորմերի վրա է հիմնված։
ՄԻՊ-ուհուն հորդորեք, եթե իր մոտակայքում անցնող կա, որ իր սահմանադրական կոնկրետ պարտականություններով զբաղվի»։