Բացօթյա ջազ համերգ Երևանում
copy image url

Բացօթյա ջազ համերգ Երևանում

Ներքին Մշակույթ 2 տարի առաջ - 18:24 29-04-2022
Երևանի Քաղաքապետարանը և Ջազի հայկական ասոցիացիան հայտնում են, որ ապրիլի 30-ին՝ ժամը 18։00-ին, ջազի միջազգային օրվան նվիրված բացօթյա համերգ տեղի կունենա Գաֆեսճյանի արվեստի կենտրոնի պուրակում։

Կատարումներով հանդես կգան Վահագն Հայրապետյանը, Լևոն Մալխասյանը, Հայաստանի պետական ջազ նվագախումբը և շատ այլ ջազային երաժիշտներ, ինչպես նաև արտերկրից ժամանած Չայնա Մոսեսը և Անդրե Մանուկյանը: