Վրաստանը լրացրել է հարցաթերթիկի առաջին մասը՝ ԵՄ անդամակցության համար
copy image url

Վրաստանը լրացրել է հարցաթերթիկի առաջին մասը՝ ԵՄ անդամակցության համար

Արտաքին 2 տարի առաջ - 17:28 29-04-2022
Վրաստանը լրացրել է ԵՄ անդամակցության վերաբերյալ պաշտոնական հարցաթերթիկի առաջին մասը։ Այս մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ԵՄ-ին Վրաստանի ինտեգրման հարցերով կառավարական հանձնաժողովի նիստում։

Ապրիլի 11-ին Լյուքսեմբուրգում ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարխելին Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիին հարցաշար է ներկայացրել, ինչը լրացնելն անհրաժեշտ քայլ է ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու ճանապարհին։ Թբիլիսին մեկ ամիս ժամանակ ուներ հարցաթերթիկը պատրաստելու համար։

«Լրացված հարցաթերթիկը երկուշաբթի օրը՝ մայիսի 2-ին, կփոխանցվի Վրաստանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Կարլ Հարցելին», - ասել է Ղարիբաշվիլին։

Ամենից շատ դիտված