Փաշինյանի և նրա թիմի ռազմավարությունը այսպես է. ձեքերս բարձրացնում ենք վերև, հանձնվում ենք․ Սողոմոնյան

Ներքին 2 տարի առաջ - 21:41 28-04-2022
Շարունակվում է ընդդիմադիրների բողոքի ակցիան։ Ակցիայի ընթացում ելույթ ունեցավ «5165 շարժման» անդամ Մենուա Սողոմոնյանը։

«Հայրենակիցնե՛ր, մեր հանրային ելույթների ներքո մեր շատ քաղաքացիներ թողնում են այսպիսի մեկնաբանություներ. եթե Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը հեռացնենք, պատերազմ է սկսվելու։ Իսկապես, Փաշինյանը և նրա մերձավորները կարողացեն են հանրության շրջանում այս մոլորեցնող թեզը տարածել, որ իրենք անփոխարինելին են, և ցանկացած այլ քաղաքական ուժ, եթե գա իշխանության, սպառնալու է պատերազմը։ Սա նշանակում է, որ իրենք ուզում են լեգիտիմացնել իրենց հավերժությունը, այսինքն՝ հավերժ իրենք են լինելու։ ՔՊ-ից զատ ցանկացած քաղաքական ուժի իշխանության գալը պատերազմի է հանգեցնելու։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ շանտաժ։ Հայաստանի հաջորդ իշխանությունը չի կարող պարզապես ասել, որ, օրինակ, Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում, մենք ընդհանրապես երկխոսությունից հրաժարվում ենք կամ պատերազմ ենք հայտարարում Թուրքիային։ Սա անհեթեթություն է, նման բան լինել չի կարող։ Հայաստանի հաջորդ իշխանությունը պետք է համաձայն լինի կոնտակտին, երկխոսությանը, բայց ոչ այնպես, ինչպես այսօր է տեղի ունենում։ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի ռազմավարությունը այսպես է. ձեքերս բարձրացնում ենք վերև, հանձնվում ենք, ինչ ասում եք, անում ենք, ինչ ուզում եք, տալիս ենք»,- ասաց Սողոմոնյանը։