ԱՄՆ-ը դիտարկում է ՌԴ-ին ահաբեկչությունը հովանավորող երկրների ցուցակում ներառելու հնարավորությունը. Բլինքեն
copy image url

ԱՄՆ-ը դիտարկում է ՌԴ-ին ահաբեկչությունը հովանավորող երկրների ցուցակում ներառելու հնարավորությունը. Բլինքեն

Արտաքին 2 տարի առաջ - 10:30 28-04-2022
ԱՄՆ վարչակազմը դիտարկում է Ռուսաստանին ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցուցակում ընդգրկելու հնարավորությունը՝ ուկրաինական իրադարձությունների ֆոնին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Մենք դիտարկում ենք դա»,- ասել է նա ԱՄՆ Սենատի Հատկացումների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ՝ պատասխանելով ՌԴ-ին այդ ցուցակում ընդգրկելու հնարավորության մասին սենատոր Լինդսի Գրեհեմի (հանրապետական, Հարավային Կարոլինա) հարցին։ «Փաստաբաններն ուսումնասիրում են դա»,- հաստատել է գերատեսչության ղեկավարը։
Միաժամանակ Բլինքենը վարկած է հնչեցրել, ըստ որի, իբր, Ռուսաստանն ահաբեկում է Ուկրաինայի բնակչությանը՝ այնտեղ հատուկ ռազմական գործողություն իրականացնելով։ «Ես կասկած չունեմ, սենատոր, որ ռուսաստանցիներն ահաբեկում են ուկրաինացի ժողովրդին»,- ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։
Այնուամենայնիվ, նա պարզաբանել է, որ դեռ չի կարող ասել, թե արդյոք համապատասխան ազգային օրենսդրության չափանիշները թույլ կտան ԱՄՆ վարչակազմին գնալ այդ հակառուսական քայլին։ «Հարցը, կրկնում եմ, իրավաբաններն ուսումնասիրում են, այն է, որ մենք գործենք օրենքի պահանջներին համապատասխան»,- ընդգծել է Բլինքենը։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի